Armenian Soccer
Armenian Soccer

Armenian Soccer Awards-2023. «Լավագույն 3 գոլեր»-ն ընտրվել են 12 ֆանտաստիկ գոլերի շարքից

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 31-րդ առաջնությունը ֆանտաստիկ ընթացք է ունեցել և շուտով կմոտենա իր տրամաբանական ավարտին։

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, քանի որ այս տարի Armenian Soccer կայքի 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կայանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից ավելի շուտ, այդ պատճառով «Լավագույն 3 գոլեր» անվանակարգի քվեարկության ցանկերում ներառված են միայն 1-33-րդ տուրերի ընթացքում գրանցված լավագույն գոլերը։

Վրջին 3 տուրերի (34-36-րդ տուրեր) ընթացքում գրանցված գեղեցիկ գոլերը (եթե այդպիսիք լինեն) կընդգրկվեն հաջորդ մրցանակաբաշխության քվեարկության ցուցակներում։

Այսպիսով, մրցաշրջանի լավագույն 3 գոլերի հեղինակների կոչման համար պայքարում են 12 ֆուտբոլիստներ.

1. Պետրոս Աֆաջանյան՝ «Նոա»-«Ալաշկերտ» 1-ին տուր

2.Իպեհ Ուիլյամս՝ «Վան»-«Ուրարտու» 3-րդ տուր

3.Դոնալդ Կոդիա՝ «Շիրակ»-«Նոա» 8-րդ տուր

4.Ռուդիկ Մկրտչյան՝ «Արարատ»-«Փյունիկ» 10-րդ տուր

5.Տյագո Գալվաո՝ «Ալաշկերտ»-«Լեռնային Արցախ» 12-րդ տուր

6.Գևորգ Տարախչյան՝ ԲԿՄԱ-«Լեռնային Արցախ» 22-րդ տուր

7. Ռուբեն Եսայան՝ «Նոա»-«Շիրակ» 26-րդ տուր

8.Արաս Օզբիլիս՝ «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա» 28-րդ տուր

9.Գրենիկ Պետրոսյան՝ ԲԿՄԱ-«Շիրակ» 28-րդ տուր

10.Այմեն Մահմուդ՝ «Արարատ»-«Ալաշկերտ» 29-րդ տուր

11. Յուսուֆ Օտուբանջո՝ «Փյունիկ»-«Լեռնային Արցախ» 33-րդ տուր

12.Հակոբ Հակոբյան՝ «Արարատ-Արմենիա»-«Վան» 33-րդ տուր

Գոլերի տեսությունը ներկայացնում ենք ստորև.

Հիշեցնենք, որ քվեարկությունն ավարտված է։

Armenian Soccer Awards-2023-ը տեղի կունենա հունիսի 3-ին։

Armenian Soccer-ի 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կայանալու է Fastex-ի և «Արարատ» հայկական կոնյակների աջակցությամբ։

© Armenian Soccer 2023