Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակին»:
Մարզային դերբին ավարտվեց 3:0 հաշվով` տանտերերի հաղթանակով։
Նախ հյուրերից ինքնագոլի հեղինակ դարձավ Մհեր Թառլոյանը։ Ապա «Վանից» գոլեր հեղինակեցին Դանիել Սիֆուենտեսն ու Քրիստոֆեր Բոնիֆեյսը։
Խաղավերջում կարմիր քարտերով խաղադաշտից հեռացվեցին տանտերերի կազմից Դավիթ Մանոյանն ու «Շիրակից» Մաջիկո Տրաորեն։
Այս հաղթանակից հետո «Վանը» 40 միավորով ամրապնդվեց 5-րդ տեղում։
«Շիրակը» 33 միավորով 7-րդն է։
© Armenian Soccer 2023