Armenian Soccer
Armenian Soccer

«Վեստ Արմենիան»` Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող

Հայաստանի առաջին խմբի առաջնության 2022/23թթ. մրցաշրջանի վերջին տուրում «Վեստ Արմենիան» արտագնա խաղում մրցեց «Միկայի» հետ ու հանդիպումն ավարտեց ոչ-ոքի`1:1 հաշվով։

Անկախ այս արդյունքից «Վեստ-Արմենիան» արդեն իսկ նախորդ տուրում ճանաչվել էր Հայաստանի առաջին խմբի չեմպիոն։

Նշենք, որ թիմն ազգային արտոնագիր է ստացել ՀՖՖ-ից, ինչը հնարավորություն է տալիս մասնակցելու Հայաստանի պրեմիեր լիգայի հաջորդ խաղարկությանը։

Առաջին խմբում 2-րդ մրցանակակիր է դարձել ԲԿՄԱ-2-ը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Գանձասարը»:

© Armenian Soccer 2023