Հայաստանի պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ ընդունեց «Լեռնային Արցախին» ու հաղթեց խոշոր` 4:0 հաշվով։
Չարենցավանյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Դանիլ Անկուդինովը։ Մեկ գոլով էլ աչքի է ընկել Սանին Բուհարին։
Այս խաղով «Վանը» կարևոր հաղթանակ տոնեց ու վաստակած 34 միավորով պահպանեց իր տեղը 5-րդ հորիզոնականում։
«Լեռնային Արցախ» շարունակում է պարտությունների շարքը։ Թիմը 21 միավորով 8-րդն է։
© Armenian Soccer 2023