Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ալաշկերտը» վստահորեն հաղթեց «Նոային»

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Նոային»:

Տանտերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Տյագո Գալվաոն, Արթուր Միրանյանն ու Վիտալի Ուստինովը։

Չնայած հաղթանակին «Ալաշկերտը» դիրքային փոփոխություն չունեցավ և 48 միավորով շարունակում է մնալ 4-րդ տեղում։

«Նոան» 20 միավորով նախավերջին ` 9-րդ տեղում է։

© Armenian Soccer 2023