Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. ԲԿՄԱ-ն խաղի վերջնամասում փրկվեց պարտությունից

Հայաստանի 31-րդ առաջնության 28-րդ տուրում «Շիրակն» ընդունեց ԲԿՄԱ-ին։
Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։

67-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, «Շիրակին» առաջ մղեց Մուսա Բակայոկոն:
Վերջինս 74-րդ րոպեին ստանալով 2-րդ դեղին քարտ հեռացվեց խաղադաշտից եւ թողեց իր թիմին 10 հոգով։

Բանակայինները կարողացան օգտվել իրենց թվային առավելությունից ու հավասարեցրին հաշիվը. 84-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գրենիկ Պետրոսյանը։

Այս խաղից հետո «Շիրակը» 32 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, չնայած, որ իր հիմնական մրցակիցներ «Վանն» ու «Արարատը» դեռ չեն անցկացրել ընթացիկ տուրի իրենց հանդիպումները։

ԲԿՄԱ-ն 18 միավորով եզրափակում է աղյուսակը։

© Armenian Soccer 2023