Հայաստանի առաջնության 2-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակին» ու հաղթեց նվազագույն հաշվով։
Միակ գոլը հեղինակեց Քրիստոֆեր Բոնիֆեյսը։
Հարկ է նշել, որ բավականին շատ դրվագներում հուսալի խաղաց «Վանի» դարպասապահ Արման Մելիքսեթյանը։
Այսպիսով, «Վանը» տոնեց առաջին հաղթանակը։
© Armenian Soccer 2023