Սլովակիայի առաջնության 2-րդ տուրում «Սլովանը» տանն ընդունեց «Դուկլային» և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 2:2 հաշվով։
Տանտերերը պարտվում էին նվազագույն հաշվով, ապա կարողացան նախ հավասարեցնել հաշիվն, իսկ հետո նույնիսկ առաջ անցնել։
Սակայն առավելությունը պահպանել չստացվեց ու խաղն ավարտվեց խաղաղ ելքով։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 78-րդ րոպեին։
© Armenian Soccer 2023