Գերմանական «Քյոլնն» ընկերական խաղում մրցել է ֆրանսիական «Նանտի» հետ ու հաղթել 2:0 հաշվով։
Բունդեսլիգան ներկայացնող թիմի 2-րդ գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի անդամ Սարգիս Ադամյանը։
Գոլի տեսությունն` ԱՅՍՏԵՂ։
Մեր ազգային թիմի հարձակվողը «Քյոլնում» է 2022 թվականի ամռանից։
Թիմի կազմում անցկացրել է ընդհանուր 32 հանդիպում, խփել 2 գոլ ու կատարել գոլային 4 փոխանցում։
© Armenian Soccer 2023