Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Փյունիկն» ու «Արարատը» բաժանվեցին խաղաղությամբ

Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 2-րդ տուրում «Փյունիկն» Աբովյանի քաղաքային մարզադաշտում ընդունեց «Արարատին»:

Խաղի սկզբում` 5-րդ րոպեին Իբեհ Ռենսոմն անվրեպ իրացնելով վաստակած 11-մետրանոց հարվածը, առաջ մղեց հյուրերին, սակայն 2 րոպե անց Լուկաս Վիլելան խփեց պատասխան գոլը։

Մնացած ժամանակահատվածում թիմերը չնայած ջանքերին, չկարողացան գրավել միմյանց դարպասներն ու բաժանվեցին խաղաղ ելքով։

© Armenian Soccer 2023