![](https://armenian-soccer.com/wp-content/uploads/2023/09/IMG_20230921_211254-1024x651.jpg)
Հայաստանի IDbank պրեմիեր լիգայի 8-րդ տուրի եզրափակիչ խաղում «Փյունիկը» հյուրընկալվեց «Նոային»։
Հանդիպումն ավարտվեց փոխչեմպիոնի` նվազագույն հաշվով հաղթանակով։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Փյունիկը» մնաց 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Էդգար Մալաքյանը։
Արդեն խաղավերջում` 88-րդ րոպեին հյուրերին հաղթանակ բերեց Հովհաննես Հարությունյանը, որն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
© Armenian Soccer 2023