Armenian Soccer
Armenian Soccer

ԿԼ. «Սլովանը» հաղթեց առաջին խաղում. Բարսեղյանը` գոլային փոխանցման հեղինակ

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Սլովանը» տանը մրցեց Ֆարերյան կղզիները ներկայացնող «Կլակսվիկի» հետ։
Բարսեղյանի թիմը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Մեր ազգային թիմի կիսապաշտպանը «Սլովանի» կազմում խաղադաշտ դուրս եկավ 66-րդ րոպեին և դարձավ իր թիմի 2-րդ գոլի փոխանցման հեղինակը։

Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ հանդիպումը «Սլովանը» կանցկացնի հոկտեմբերի 5-ին, երբ կհյուրընկալվի սլովենական «Օլիմպիային»:

© Armenian Soccer 2023