Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Աստանան» արտագնա խաղում մրցեց Զագրեբի «Դինամոյի» հետ։
Ղազախական թիմը 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց։
Հյուրերի միակ գոլը խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Վերջինս ամբողջական հանդիպում անցկացրեց։
Մեր ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանն «Աստանայի» կազմում խաղադաշտ դուրս եկավ 45-րդ րոպեին ու խաղի ընթացքում հասցրեց ստանալ իր հասանելիք դեղին քարտը։
© Armenian Soccer 2023