Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի թարմացված դասակարգման աղյուսակում։

Մեր ընտրանին այժմ զբաղեցնում է 91-րդ տեղն, իսկ նախորդ թարմացմամբ՝ Հայաստանի հավաքականն 90-րդն էր:

Պետրակովի գլխավորած թիմն ունի 1254,47 վարկանիշային միավոր: Նախորդ թարմացման համեմատ՝ վարկանիշային միավորներն ավելացել են 1,87-ով: 

Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը, որին հաջորդում են համապատասխանաբար  Ֆրանսիայի, Բրազիլիայի, Անգլիայի, Բելգիայի, Խորվաթիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները:

Մեր մրցակիցներից Ուելսի հավաքականը գտնվում է 33-րդ տեղում։ Թուրքիայի ընտրանին 42-րդն է, իսկ Լատվիան` 136-րդը։

© Armenian Soccer 2023