Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. Փոխչեմպիոնը կամային հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Վանին» և կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին միայն մեկական դեղին քարտերով, իսկ ընդմիջման գնացին ցուցատախտակին թողնելով զրոներ։

Խաղի երկրորդ կեսում ` 53-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պավել Գորելովն ու հաշվի մեջ առաջ մղեց տանտերերին։

Փոխչեմպիոնը երկար ժամանակ պայքարում էր հաշիվը հավասարեցնելու համար, սակայն ջանքերն ապարդյուն էին։

Արդեն խաղի վերջնամասում ` 89-րդ րոպեին 11-մետրանոց հարված նշանակվեց «Վանի» դարպասին, որն էլ անվրեպ իրացնելով, հաշիվը հավասարեցրեց Ալեմաոն։

Հիմնական ժամանակին ավելացված 8-րդ րոպեին ստանալով 2-րդ զգուշացումը` կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց «Վանի» ֆուտբոլիստ Դանիել Սիֆուենտեսը։ Մեկ րոպե անց նույն Ալեմաոն կրկին ստացավ 11-մետրանոց հատվածի իրավունք, որը նույնպես գոլի վերածեց ու կամային հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»:

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 53 միավորով 2-րդ տեղում է։

«Վանը» 5-րդն է ` 30 միավորով։

© Armenian Soccer 2023