Մարտի 20-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի բաց մարզում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մարզմանը կարող են ներկա լինել երկրպագուներ, ինչպես նաև մեդիայի բոլոր այն ներկայացուցիչները, որոնք ստացել են Հայաստան — Թուրքիա հանդիպման հավատարմագրումը հաստատող նամակը:
Մարզումից հետո Էդուարդ Սպերցյանին կհանձնվի Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, իսկ լրագրողները հնարավորություն կունենան հարցեր ուղղել մի քանի ֆուտբոլիստների:
© Armenian Soccer 2023