Armenian Soccer
Armenian Soccer

Հարոյանը վերադառնում է Ղազախստան

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել «Աստանայի» հետ, հայտնում է Sports.kz-ը` վկայակոչելով Meta-ratings.kz -ին։

30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։

Մինչև այդ հայ ֆուտբոլիստը հանդես էր գալիս Կիպրոսի «Անտորտոսիսում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ:

2021թ. մրցաշրջանում Հարոյանն «Աստանայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում և խփել մեկ գոլ, որից հետո մեկնել է իսպանական «Կադիս»: Պրիմերայում նա մասնակցել է 17 խաղի և նույնպես հեղինակել մեկ գոլ։

Վարազդատ Հարոյանը Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողն է։ Նա ազգային թիմում անցկացրել է 62 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։

© Armenian Soccer 2023