Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին»

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակին» և հաղթեց խոշոր ` 3:0 հաշվով։

Հատկանշական է, որ հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին միայն խաղի վերջնամասում։

Տանտերերի կազմից խաղի հաշիվը 74-րդ րոպեին բացեց Ուրոշ Նենադովիչը։ Այնուհետև 87-րդ րոպեին Ագդոն Մենեզեսը կրկնապատկեց «Ալաշկերտի» առավելությունը։ Երկու րոպե անց երրորդ գնդակը «Շիրակի» դարպասն ուղարկեց Իվան Պեշիչը։

«Շիրակն» այլևս ժամանակ չունեցավ խաղը փրկելու համար։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 42 միավորով 4-րդ տեղում է։

«Շիրակը» 24 միավորով 6-րդն է։

© Armenian Soccer 2023