
Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիային» ու հաղթեց 2:1 հաշվով։
Նախ հաշիվը բացեցին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներ, սակայն VAR համակարգն այն չեղարկեց։
Այնուհետև «Նոային» առաջ մղեց Լևոն Վարդանյան։
Փոխչեմպիոնի կազմից այդ գոլին պատասխանեց Արթուր Սերոբյանը։
Սակայն խաղի 2-րդ կեսում Գուդնյուզ Իգբոկվեն կրկնապատկեց «Նոայի» առավելությունն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։
Հարկ է նշել, որ խաղի վերջնամասում կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց փոխչեմպիոնի ավագ Արմեն Համբարձումյանը։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 3-րդն է 72 միավորով։ «Նոան» նախավերջին տեղում է 26 միավորով։
© Armenian Soccer 2023