Լեհաստանի առաջնության վերջին տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Ռադոմյակին» ու հաղթեց խոշոր` 4:0 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը տանտերերի կազմում խաղադաշտ դուրս եկավ 65-րդ րոպեին, իսկ 4 րոպե անց դեղին քարտ ստացավ։
Այս հաղթանակից հետո Վահանի թիմը 60 միավորով առաջնությունն ավարտեց 4-րդ տեղում ու քանի որ երկրի գավաթակիր էր դարձել 2-րդ տեղ զբաղեցրած «Լեգիան», «Պոգոնը» հնարավորություն ստացավ հանդես գալու Կոնֆերենցիաների լիգայի առաջիկա մրցաշրջանում։
© Armenian Soccer 2023