
Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 25-րդ տուրի եզրափակիչ խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին» ու հաղթեց նվազագույն ` 1:0 հաշվով։
Առաջատարին հաղթանակ պարգևեց Կարեն Մելքոնյանի գոլը։
«Ուրարտուն» այսպիսով գրանցեց ՀՊԼ-ի գարնանային փուլի 5-րդ անընդմեջ հաղթանակը։ Դմիտրի Գունկոյի թիմը 62 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։
«Ալաշկերտը» Վահե Գևորգյանի գլխավորությամբ կրեց առաջին պարտությունը և այժմ 42 միավորով 4-րդ տեղում է։
© Armenian Soccer 2023