
Ռուսաստանի պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ ընդունեց հետնապահ «Տորպեդոյին» և հաղթեց 2:1 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և ամբողջական հանդիպում անցկացրեց։
Հարկ է նշել, որ մեր ֆուտբոլիստի թիմը 42-րդ րոպեից խաղում էր 10 հոգով։
Այս հաղթանակից հետո «Ռոստովը» 2-րդ տեղում է 44 միավորով։ Առաջատար «Զենիթին» Բայրամյանի թիմը զիջում է 7 միավորով։
© Armenian Soccer 2023