Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 28-րդ տուրի եզրափակիչ խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիային»։
Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով։
Հյուրերին առաջին խաղակեսում 32-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Արթուր Սերոբյանը։ Այնուհետև խաղի 2-րդ մասում
69-րդ րոպեին Տենտոն Եննեն կրկնապատկեց փոխչեմպիոնի առավելությունը։
«Ուրարտուն» այս գոլերին պատասխանեց խաղի վերջնամասում։ 86-րդ րոպեին Նարեկ Գրիգորյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Արաս Օզբիլիսն ու կրճատեց հաշվի տարբերությունը։
Հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին նույն Նարեկը գրավեց «Արարատ-Արմենիայի» դարպասն ու փրկեց իր թիմին պարտությունից։
Այսպիսով, «Ուրարտուն» այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը 64 միավորով, իսկ «Արարատ-Արմենիան» 2-րդն է` 63 միավորով։
© Armenian Soccer 2023