Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց «Արարատին» ու հաղթեց 2:0 հաշվով։
Հյուրերին հենց խաղասկզբում` 6-րդ րոպեին, հաշվի մեջ առաջ մղեց Լուկա Յուրիչիչը։ Վերջինս ընթացիկ առաջնությունում իր խփած գոլերի քանակը հասցրեց 12-ի` հավասարվելով առաջատար Յուսուֆ Օտուբանջոյին։
Չեմպիոնի առավելությունն արդեն վերջնամասում ` հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին, կրկնապատկեց Խամես Սանթոսը։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 61 միավոր եւ այժմ 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիայից» ետ է մնում ընդամենը մեկ, իսկ առաջատար «Ուրարտուից»` 2 միավորով։
«Արարատը» 29 միավորով 7-րդն է։
© Armenian Soccer 2023