Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. Գրիգորյանի գոլը փրկեց «Ուրարտուին» պարտությունից փոխչեմպիոնի հետ խաղում

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 28-րդ տուրի եզրափակիչ խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիային»։

Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով։

Հյուրերին առաջին խաղակեսում 32-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Արթուր Սերոբյանը։ Այնուհետև խաղի 2-րդ մասում 69-րդ րոպեին Տենտոն Եննեն կրկնապատկեց փոխչեմպիոնի առավելությունը։

«Ուրարտուն» այս գոլերին պատասխանեց խաղի վերջնամասում։ 86-րդ րոպեին Նարեկ Գրիգորյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Արաս Օզբիլիսն ու կրճատեց հաշվի տարբերությունը։

Հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին նույն Նարեկը գրավեց «Արարատ-Արմենիայի» դարպասն ու փրկեց իր թիմին պարտությունից։

Այսպիսով, «Ուրարտուն» այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը 64 միավորով, իսկ «Արարատ-Արմենիան» 2-րդն է` 63 միավորով։

© Armenian Soccer 2023