«Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Match TV-ին տված հարցազրույցում խոսել է թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի հավաքականի խաղացող դառնալու ընտրության մասին։
«Կրասնոդարի» ներկայիս առաջատար Սպերցյանը նախընտրել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Սա կորո՞ւստ է Ռուսաստանի համար։
«Չեք տեսնո՞ւմ, որ կորուստ է: Բայց ես կասեի սա Ռուսաստանի կորուստ չէ, Էդիկը մերն է։ Գիտեմ, որ նա ռուսական անձնագիր ունի, վաղուց Ռուսաստանում է, բայց նա հայ է։
Անցյալ ամառ նա ինձ հետ խորհրդակցեց Եվրոպա տեղափոխության մասին։ Նա արդեն ուներ տարբերակներ։ Ես նրան ասացի. «Մեկ տարի էլ խաղա Ռուսաստանում, հետո ես քեզ կուղարկեմ Եվրոպա»։ Ինձ թվում էր, որ անցյալ ամառ դեռ վաղ էր հեռանալ։ Դա անելու համար պետք է խաղալ այնպես, ինչպես նա խաղում է հիմա, երբ արդեն «Կրասնոդարի» առաջատարն է, իր վրա է վերցնում թիմի պատասխանատվությունը»:
Ըստ լուրերի՝ նրա ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»: Նրա մակարդա՞կն է։
«Իհարկե։ Պոտենցիալ առումով նա սահմանափակում չունի։ Նա շատ ուժեղ խաղացող է։ Ափսոսում եմ, որ «Կրասնոդարում» միասին չենք խաղացել»,- ասել է Մովսիսյանը «Матч ТВ»-ին։
Նշենք, որ Էդուարդ Սպերցյանն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է մասնակցել է 32 հանդիպման, դարձել 13 գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
© Armenian Soccer 2023