Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ալաշկերտը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի նախավերջին35-րդ տուրում «Ալաշկերտը» Չարենցավանում մրցեց «Վանի» հետ։ Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով 1:0 հաշվով։

Ալաշկերտցիների հաղթական գոլը խփեց Սերգեյ Իվանովն, այդպիսով արձանագրելով իր թիմի 3-րդ անընդմեջ հաղթանակը։

Այս խաղից հետո «Ալաշկերտն» ունի 66, իսկ «Վանը»` 40 միավոր։

Նշենք, որ այս թիմերն արդեն իրենց համար ամրագրել են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերը։