Armenian Soccer
Armenian Soccer

Armenian Soccer Awards-2023. «Լավագույն կիսապաշտպան» անվանակարգի թեկնածուները

Ինչպես միջազգային, այնպես էլ հայկական ֆուտբոլում կիսապաշտպանական դիրքը միշտ էլ եղել է ամենախոստումնալիցն ու ապահովվածը։

Կիսապաշտպանները մասնակցում են իրենց թիմերի թե հարձակողական, և թե պաշտպանողական գործողություններին ու շատ հաճախ են աչքի ընկնում արդյունավետ գործողություններով։

Շատ դեպքերում հենց կիսապաշտպաններն են լինում թիմերի ռմբարկուները։ Հայաստանի առաջնությունն էլ բացառություն չէ։

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի թիմերում էլ կան շատ տաղանդավոր կիսապաշտպաններ, որոնցից 5-ը մրցում են ընթացիկ մրցաշրջանի «Լավագույն կիսապաշտպանի» կոչման համար։

Հարկ է նշել, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ ներկայացնում են Հայաստանի ազգային հավաքականը։

Այսպիսով հավակնորդները հետևյալ ֆուտբոլիստներն են.

Նարեկ Գրիգորյան («Ուրարտու»)

Արտակ Դաշյան («Փյունիկ»)

Ուգոչուկվու Իվու («Ուրարտու»)

Արթուր Սերոբյան (ԲԿՄԱ/«Արարատ-Արմենիա»)

Հովհաննես Հարությունյան («Փյունիկ»)

Հիշեցնենք, որ քվեարկությունն ավարտված է։

Armenian Soccer Awards-2023-ը տեղի կունենա հունիսի 3-ին։

Armenian Soccer-ի 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կայանալու է Fastex-ի և «Արարատ» հայկական կոնյակների աջակցությամբ։

© Armenian Soccer 2023