Armenian Soccer
Armenian Soccer

Armenian Soccer Awards-2023. «Լավագույն հարձակվող» կոչման հավակնորդները

Ապահովված գոլե՞ր, դե իհարկե հարձակվողները գործի մեջ են։
Հարձակվողներն այն խաղացողներն են, որոնցից միշտ բոլորը գոլեր են սպասում, գեղեցիկ գոլեր, անսպասելի գոլեր, հաղթական գոլեր….

Իզուր չէ, որ շատ պատանիներ հենց հայտնի ու տաղանդավոր հարձակվողների են ուզում նմանվել։ Դե իսկ նրանք էլ աչքի են ընկնում հենց գոլեր խփելով։
Չնայած դրան կան շատ հարձակվողներ, որոնք բացի գոլ հեղինակելը, նաև գեղեցիկ խաղ են ցուցադրումն և ինչու չէ, օգնում պաշտպանությանը։

Հայաստանի առաջնությունում էլ կան մի շարք ընդգծված հարձակվողներ, որոնց խաղը վստահ ենք շատերդ եք դիտել ու վայելել։

Այսպիսով, ներկայացնենք Fastex ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի «Լավագույն հարձակվող» կոչման հավակնորդներին, որոնք հետևյալ ֆուտբոլիստներն են.

1.Յուսուֆ Օտուբանջո («Փյունիկ»)


2.Լուկա Յուրիչիչ («Փյունիկ»)


3.Յենե Տենտոն («Արարատ-Արմենիա»)


4.Ուիլֆրեդ Կուասի Էզա («Արարատ-Արմենիա»)


5.Ռազմիկ Հակոբյան («Արարատ»)

Հիշեցնենք, որ քվեարկությունն ավարտված է։

Armenian Soccer Awards-2023-ը տեղի կունենա հունիսի 3-ին։

Armenian Soccer-ի 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կայանալու է Fastex-ի և «Արարատ» հայկական կոնյակների աջակցությամբ։

© Armenian Soccer 2023