Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ալաշկերտ» — «Արարատ-Արնենիա» խաղում հաշիվն այդպես էլ չբացվեց

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Ալաշկերտին»։

«Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում հաշիվն այդպես էլ չբացվեց։

Չնայած թեժ պայքարին երկու թիմերն էլ չկարողացան հանդիպման հիմնական ժամանակում գրավել միմյանց դարպասները։

Արդեն ավելացված ժամանակում «Ալաշկերտը» կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել, բայց VAR համակարգի շնորհիվ այն չեղարկվեց և ազդարարվեց հանդիպման ավարտը` 0:0:

© Armenian Soccer 2023