Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Ինտերի» հաղթական խաղում 🎥

Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Լեչեին» և հաղթեց 2:0 հաշվով։

Միլանյան թիմին 29-րդ րոպեին գեղեցիկ գոլով առաջ է մղել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Տանտերերի առավելությունը 53-րդ րոպեին կրկնապատկել է թիմի գլխավոր ռմբարկու Լաուտարո Մարտինեսը։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակած 50 միավորով շարունակում է մնալ 2-րդ տեղում։

© Armenian Soccer 2023