Armenian Soccer
Armenian Soccer

Պետրոս Ավետիսյանը նորամուտն է նշել նոր թիմի կազմում

Այսօր ` մարտի 5-ին, Ղազախստանի 2023թ. առաջնության 1-ին տուրում լիգայի նորեկ «Մակտարալը» մրցել է «Օկժետպեսի» հետ և պարտվել նվազագույն ` 0:1 հաշվով։

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Արամ Հայրապետյանը խաղին մասնակցել է մեկնարկային կազմից, իսկ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը փոխարինման դուրս գալով 65-րդ րոպեին, իր նորամուտն է նշել նոր թիմի կազմում։

Նշենք, որ «Մակտարալն» այսօր առավոտյան էր հայտարարել Պետրոսին ձեռք բերելու մասին։

© Armenian Soccer 2023