Armenian Soccer
Armenian Soccer

Հայտնի են Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի մասնակիցները

«Շիրակը», «Արարատ-Արմենիան», «Փյունիկն» ու «Ուրարտուն» Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում են։

«Շիրակը» մրցեց սիրողական Ա լիգան ներկայացնող «Կիլիկիայի» հետ ու դժվարին պայքարում հաղթեց 1:0 հաշվով։
Հաղթական գոլը 11-մետրանոցից իրացրեց Մորի Կոնեն։

«Արարատ-Արմենիան» 3:2 հաշվով առավելության հասավ «Նոայի» նկատմամբ։
Բրոնզե մեդալակրի կազմում աչքի ընկան Ալեքսիս Ռոդրիգեսը, Ջոնաթան Դուարտեն և Արթուր Սերոբյանը (11մ.)։

«Նոայից» գոլի հեղինակ դարձան Արթուր Միրանյանը (11մ.) և Իլիաս Ալհաֆթը։

«Փյունիկը» գոլառատ խաղում 5:3 հաշվով հաղթեց «Վանին», որից օրեր առաջ պարտություն էր կրել առաջնության շրջանակում։
Փոխչեմպիոնի կազմում դուբլի հեղինակներ դարձան Խուան Բրավոն ու Լուկա Յուրիչիչը, մեկ գոլ էլ խփեց Հովհաննես Հարությունյանը։

«Վանում» աչքի ընկան Մոմո Տուրեն, Սանին Բուհարին ու Քրիստոֆեր Բոնիֆեյսը։

Վերջին խաղում չեմպիոնը խոշոր ` 4:0 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։
«Ուրարտուից» դուբլով աչքի ընկան Անդրեյ Կրավչուկն թւ Նարեկ Աղասարյանը։

© Armenian Soccer 2024