Armenian Soccer
Armenian Soccer

«Ինտերը» լքեց Չեմպիոնների լիգան

ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղում միլանյան թիմը 1:2 հաշվով պարտվեց Մադրիդի «Ատլետիկոյին»։
Ընդհանուր հաշիվը դարձավ 2:2 և հաղթողը որոշվեց 11-մետրանոց հսրվածաշարում, որտեղ 3:2 հաշվով հաղթեցին իսպանացիները։

«Ատլետիկոյի» գոլերը հեղինակեցին Գրիզմանն ու Դեպայը։ Իտալական թիմի միակ գոլը խփեց Դիմարկոն։

Հենրիխ Մխիթարյանը պատասխան խաղում դաշտում անցկացրեց 111 րոպե, սակայն չկարողացավ օգնել իր թիմին։

Այսպիսով գործող փոխչեմպիոն «Ինտերը» դուրս մնաց հետագա պայքարից։

© Armenian Soccer 2024