Հուլիսի 7-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է նաև Հայաստանի գավաթի խաղարկության 2023/2024թթ. մրցաշրջանի վիճակահանությունը:
Հայաստանի գավաթի 2023/2024թթ. խաղարկության վիճակահանության արդյունքում ձևավորվեցին 1/16 եզրափակչի հետևյալ զույգերը․
ԲԿՄԱ — «Անդրանիկ»
«Գանձասար» — «Օնոր»
«Սյունիք» — «Նիկարմ»
«Կիլիկիա» — «Ֆալկոնս»
«Լեռնային Արցախ» — «Վեստ Արմենիա»
«ԷկոՎիլ» — «Միկա»
Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։
Այս զույգերի հաղթողներին 1/8 եզրափակչում կմիանան Պրեմիեր Լիգայի 6 թիմեր՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը» «Վանը» և «Նոան»:
«Ուրարտուն» և «Շիրակը», որպես Հայաստանի Գավաթի 2022/2023 խաղարկության եզրափակչի մասնակիցներ, պայքարը կսկսեն 1/4 եզրափակչից:
© Armenian Soccer 2023