Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի Մ-16 հավաքականը 11-մետրանոցներով զիջել է իսլանդացիներին

Ապրիլի 13-ին Մալթայի Պաոլա քաղաքի «Թոնի Բեցինա» մարզադաշտում մեկնարկել է ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար 2023-ի առաջին մրցափուլը։

Մեր ընտրանին այս տուրում մրցել է Իսլանդիայի տարիքակից հավաքականի հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի հավաքականից փայլուն գոլի հեղինակ է դարձել Ակադեմիա-06-ի կիսապաշտպան Ալեքս Գալստյանը։

Գոլի տեսանյութն` այստեղ։

Ըստ մրցաշարի կանոնակարգի՝ նշանակվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որտեղ մեր ընտրանին զիջել է մրցակցին 1:4 հաշվով: Միակ անվրեպ հարվածը մեր տղաներից կատարել է Դավիթ Հարությունյանը:

Հայաստանի Մ-16 հավաքականը վաստակել է 1 միավոր, իսկ Իսլանդիան՝ 2։

© Armenian Soccer 2023