Հայաստանի գավաթի 19-րդ խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։
Հանդիպումը ըստ ամենայնի տեղի կունենա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ գավաթի եզրափակիչ են դուրս եկել «Շիրակն» ու «Ուրարտուն»:
«Շիրակը» կիսաեզրափակչում, դրամատիկ խաղում 11-մետրանոցներով հաղթել է չեմպիոն «Փյունիկին», իսկ «Ուրարտուն» խոշոր ` 4:0 հաշվով առավելության է հասել Առաջին լիգան ներկայացնող «Գանձասարի» նկատմամբ։
Խաղի մեկնարկի ժամը դեռևս հայտնի չէ։
© Armenian Soccer 2023