Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի հավաքականն «ամուր ընկույզ» է դարձել մրցակիցների համար. թուրքական ամսագիր

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան սեպտեմբերի 8-ին կայանալիք Թուրքիա-Հայաստան ընտրական խաղից առաջ մանրամասն անդրադարձել է մեր հավաքականին:

«Հայաստանն իր անկախությունը հռչակել է Խորհրդային Միության փլուզումից հետո։ Հայաստանը ֆուտբոլում մեծ հաջողությունների չի հասել: Միավորներ փնտրող Հայաստանի ընտրանին առայժմ պարծենում է մի քանի բարձրակարգ մրցակիցների նկատմամբ տարած անակնկալ հաղթանակներով։ Սակայն Հայաստանի ընտրանին վերջին տարիներին որոշակի առաջընթաց է գրանցել, որի արդյունքում ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլի վիճակահանությանը մասնակցել է ոչ թե վերջին, այլ երրորդ զամբյուղից, այն դեպքում, որ Թուրքիան ընդգրկված էր 4-րդ զամբյուղում։ Չպետք է մոռանալ նաև, որ հայերը հաղթել են խմբում անցկացրած երեք հանդիպումներից երկուսում։ Նրանք լավ գիտեն, թե ինչ է պետք անել երկրորդ հորիզոնականում մնալու համար: Նախկինում ետնապահների թվին դասվող Հայաստանի հավաքականն այժմ դարձել է «ամուր ընկույզ» իր մրցակիցների համար»,- գրում է ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հրապարակվող «ՏամՍահա» ամսագիրը:

Նյութի աղբյուրը` Ա1+

© Armenian Soccer 2023