Եվրո-2025-ի որակավորման խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Ալբանիայի Մ-21 ընտրանուն։
Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով` հյուրերի հաղթանակով։
Ալբանացիների կազմում աչքի ընկան Սթիվեն Շպենդին ու Առլինդ Ռեջեպին։
Մեր ընտրանու միակ գոլը հեղինակեց Գևորգ Տարախչյանը։
Օրեր անց մեր ընտրանին կրկին տանը կմրցի Մոնտենեգրոյի տարիքային հավաքականի հետ։
© Armenian Soccer 2023