Այսօր` հունիսի 29-ին ՖԻՖԱ-ն հրապարակել էր ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականը բարելավել է իր դիրքը միանգամից 7 տեղով ու այժմ 1252.6 միավորով գտնվում է 90-րդ տեղում։
Մեր ազգային ընտրանին վերջին երկու հանդիպումներից հետո վաստակել է 28.52 միավոր, ինչն ամենաբարձր արդյունքն է մյուս հավաքականների համեմատ։
2-րդ լավագույն ցուցանիշը Ղազախստանին է, որը վաստակել է 21.19 միավոր և այժմ 1198.24 միավորով բարձրացել է 104-րդ տեղ։
3-րդ տեղում Իսպանիայի ընտրանին է, որը վաստակել է 20.60 միավոր, սակայն դիրքային փոփոխություն չի ունեցել (1709.45 միավորով 10-րդն է):
Լավագույն տասնյակում են նաև.
4` 29. Ավստրիա — 1538.06 (19.82)
5` 30. Շոտլանդիա — 1520.24 (19.72)
6` 11. ԱՄՆ — 1673.34 (19.57)
7` 62. Հարավային Աֆրիկա — 1369.49 (19.41)
8` 91. Հասարակածային Գվինեա — 1251.83 (19.05)
9` 41. Թուրքիա — 1484.47 (18.77)
10` 164. Մոլդովա — 990.73 (17.82)
Մեր մրցակիցներից 2-ը նվազեցրել են իրենց միավորները, ընդ որում խմբի ֆավորիտներից Ուելսի ընտրանին ամենաշատն է անկում ունեցել։
35. Ուելս — 1506.04 (-32.91)
134. Լատվիա 1096.19 (-14.36)
Խորվաթիայի ընտրանին այս ժամանակահատվածում «Եվրո-2024»-ի շրջանակում հանդիպումներ չի անցկացրել։
© Armenian Soccer 2023