Armenian Soccer
Armenian Soccer

Սելարայանը կմասնակցի «Արսենալի» հետ խաղին

Ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը MLS-ի բոլոր աստղերի թիմի կազմում կմասնակցի Լոնդոնի «Արսենալի» դեմ ցուցադրական խաղին, հայտնում է MLS-ի պաշտոնական կայքը:

«MLS-ի բոլոր աստղեր» թիմի կազմն ընտրվել է երկրպագուների, ֆուտբոլիստների և ԶԼՄ-ների քվեարկության, ինչպես նաև խաղն ընդունող ակումբ «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունիի ընտրության արդյունքում: Լուկաս Սելարայանին ընտրել է անձամբ անգլիացի լեգենդար ֆուտբոլիստը:

«MLS-ի բոլոր աստղեր» — «Արսենալ» հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին «Դի Սի Յունայթեդ» տնային` «Աուդի Ֆիլդ» մարզադաշտում։

© Armenian Soccer 2023