Armenian Soccer
Armenian Soccer

Ռանոսի տրանսֆերային արժեքը կտրուկ բարձրացել է

Հայաստանի ազգային հավաքականի և արդեն Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը բարձրացել է։

Transfermarkt ինտերնետային պորտալն այժմ 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։ Մինչև այդ Ռանոսի տրանսֆերային գինը գնահատվում էր 325 հազար եվրո։

Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսը վերջերս է հեռացել «Բավարիայի» երկրորդ թիմից և ազատ գործակալի կարգավիճակում միացել «Բորուսիային», որի հետ կքնել է չորս տարվա պայմանագիր։

Ավարտված մրցաշրջանում հայ հարձակվողը «Բավարիա-2»-ի կազմում մասնակցել է 38 հանդիպման, դարձել 21 գոլի և գոլային 13 փոխանցման հեղինակ:
Հայաստանի հավաքականում նա իր նորամուտը նշել է Կիպրոսի ընտրանու հետ ընկերական խաղում։ Ռանոսը մասնակցել է նաև Ուելսի և Լատվիայի հետ պաշտոնական հանդիպումներին։  Մեր ազգային թիմում նա հեղինակել է 4 գոլ։

© Armenian Soccer 2023