Հայաստանի ազգային հավաքականի՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող 4 ֆուտբոլիստ հավակնում է ընթացիկ մրցաշրջանում լավագույնի կոչմանը:
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը 100-հոգանոց ցուցակում են:
Ընդլայնված ցանկից 2-րդ փուլի համար ընտրվելու է 30 խաղացող:
Հատկանշական է, որ Էդուարդ Սպերցյանն ավտոմատ անցել է 2-րդ փուլ քանի որ մրցաշրջանի ընթացքում ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
© Armenian Soccer 2024