Armenian Soccer
Armenian Soccer

Թեժ դերբի. «Ինտերը» հաղթեց ու դարձավ չեմպիոն, Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման

Ա Սերիայի 33-րդ տուրում միլանյան դերբի էր, որի շրջանակում «Միլանը» ընդունել էր «Ինտերին»: Խաղն ավարտվեց ներաձուրիների՝ 2:1 հաշվով հաղթանակով:

Մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ «Ինտերը» անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Միլանի» համար և պատմության մեջ 20-րդ անգամ նվաճեց Սկուդետոն:

«Ինտերի» կազմում առանց փոխարինման խաղաց Հենրիխ Մխիթարյանը, որը կարիերայում առաջին անգամ եվրոպական թոփ-5 լիգայում չեմպիոն դարձավ:

© Armenian Soccer 2024