Armenian Soccer
Armenian Soccer

«Անմոռանալի երեկո էր, պատմություն կերտեցինք՝ հաղթելով դերբին». Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը նախօրեին «Ինտերի» կազմում դարձավ Իտալիայի չեմպիոն: Խաղից հետո հայ ֆուտբոլիստը մեկնաբանել է հաղթանակն ու չեմպիոնությունը:

«Անմոռանալի երեկո էր, մենք պատմություն կերտեցինք: Ֆանտաստիկ է Սկուդետոն դերբիում հաղթելով նվաճելը: Մենք հրաշալի վիճակում էինք և գիտեինք, որ կարող ենք գործն ավարտին հասցնել այս խաղում, ու ամեն բան արեցինք դրա համար: Հպարտ եմ, որ այս թիմի մի մասնիկն եմ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերել FCInter1908.it-ը։

Հիշեցնենք, որ «Ինտերը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն: Այս չեմպիոնությունն Ինձագիի մարզչական կարիերայում առաջինն էր, իսկ անձամբ Մխիթարյանը դարձավ 21-րդ դարի առաջին հայը, որ դառնում է եվրոպական թոփ-5 լիգայի չեմպիոն:

© Armenian Soccer 2024