Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» երկու 11-մետրանոցով հաղթանակ կորզեց «Վեսթ Արմենիայից»

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Վեսթ Արմենիային»:

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ առանց գոլերի: 2-րդ խաղակեսում տանտերերը բացեցին հաշիվը. 72-րդ րոպեին աչքի ընկավ Բարրի Իսաակը:

«Արարատը» մինչև խաղի ավարտ 2 անգամ 11-մետրանոցի իրավունք ստացավ. 84-րդ րոպեին անվրեպ հարվածեց Իբեհ Ռենսոմը, 87-րդ րոպեին հաղթական հարվածն իրացրեց Կասիմ Հաջին:

Այս խաղից հետո «Արարատն» ընթանում է 6-րդ հորիզոնականում և ունի 37 միավոր, «Վեսթ Արմենիան» 31 միավորով 7-րդն է:

© Armenian Soccer 2024