Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» գոլառատ խաղի ավելացված ժամանակում հաղթանակ է կորզել «Վանից»

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Ալաշկերտը» հաղթանակ է կորզել «Վանից»: Խաղը կայացել է Չարենցավանում և ավարտվել 3:2 հաշվով՝ հօգուտ երևանցիների:

Խաղի 6-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Արտակ Եդիգարյանը: 2-րդ խաղակեսում՝ 51-րդ րապեին, տանտերերի օգտին նշանակված 11-մետրանոցն անվրեպ է իրացրել Ֆանյե Տուրեն:

87-րդ րոպեին «Վանին» առաջ է մղել Գբոմադուն:

Ավելացված ժամանակում «Ալաշկերտի» կազմում խաղի ելքը վճռել է փոխարինման մտած Դավիթ Խուրցիձեն: Նա 90+3-րդ րոպեին նախ հավասարեցրել է հաշիվը, իսկ 1 րոպե անց խփել հաղթական գնդակը:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 41 միավորով 5-րդ տեղում է, «Վանն» ունի 26 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

© Armenian Soccer 2024