Armenian Soccer
Armenian Soccer

«Սլովանը» չեմպիոնի կարգավիճակում հաղթել է, Բարսեղյան՝ գոլի հեղինակ

Սլովակիայի առաջնության հերթական տուրում «Սլովանը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է Տրնավայի «Սպարտակին»:

Հյուրերի կազմում խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը: Նշենք, որ նա խաղացել է առանց փոխարինման:

Հիշեցնենք, որ «Սլովանը» դեռ նախորդ տուրում վաղաժամ չեմպիոնություն ձևակերպեց՝ տիտղոսը նվաճելով 6-րդ անգամ անընդմեջ:

© Armenian Soccer 2024