
Եվրո-2025-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի 6-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը խոշոր` 0:6 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի հասակակիցներին։
Մեր երիտասարդականը մրցաշարի 6 խաղերում կրել է 5 պարտություն և գրանցել մեկ գոլազուրկ ոչ-ոքի։
Խփել է ընդամենը 1 գոլ և սեփական դարպասը բաց թողել 16 գնդակ, որից 11-ը վերջին երկու խաղում։
Ցավոք, երիտասարդականի գրանցած արդյունքները կրկին հուսադրող չեն։
© Armenian Soccer 2023