ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը:
Հանդիպման մրցավար է նշանակվել Հարմ Օսմերսը, մրցավարի օգնականներ՝ Դոմինիկ Շալը և Ստեֆան Լուպը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ֆլորիան Էքսները: VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը, VAR-ի մրցավարի օգնական՝ Յոհան Պֆայֆերը:
Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին՝ ժամը 22։45-ին (Երևանի ժամանակով) Սկոպյեի «Տոդոր Պրոյեսկի Արենայում»:
© Armenian Soccer 2024